ՀՀ ԶՈՒ-ն կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
![ՀՀ ԶՈՒ-ն կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ](https://gdb.rferl.org/02490000-0aff-0242-ea68-08dad21c0bb0_w800_h450.jpg)
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը՝ այն ապատեղեկատվություն որակելով:
Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ հայկական կողմը «կրակոցներ է արձակել» իր դիրքերի ուղղությամբ:
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», - հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղարը: