«Սրանք հերթական անգամ բացահայտ դավաճանում են Արցախը, կատարելով իրենց ստրկատիրոջ պահանջը». Ավետիք Իշխանյան
Իմ ապրած տարիների ընթացքում բազմաթիվ մարդկանց, այդ թվում հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս, տարբեր գործիչների, անծանոթների հետ ունեցել եմ տարաձայնություններ։ Վիճել ենք միմյանց հետ, երբեմն վիրավորել, նեղացել։ Իմանալով հանդերձ մեր՝ հայ ժողովրդի թերություններն ու արատները, երբեք, մինչև 2020թ․ անհարմար չեմ զգացել իմ հայ լինելու համար։