ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը կոչ եմ անում այսուհետ այդպիսի ապօրինությամբ չօգտագործել նախաքննության գաղտնիության ռեժիմի իր «արտոնությունները». Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր էջում գրում է. «Կրկին անդրադառնալով ՀՅԴ կուսակցության անդամներին հունվարի 11-ին ձերբակալելու քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությանը, անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը. Նշված հաղորդագրությամբ դրա հեղինակները փորձել են տպավորություն ստեղծել, թե իբր այդ քրեական վարույթով ձերբակալվածների բնակարանների խուզարկություններրի ընթացքում հայտնաբերել և առգրավվել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ …