Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Մեր խիղճն ավելի հանգիստ է, քանի որ դժվարությունները կիսում ենք արցախցիների հետ». Հայաստանից Արցախ՝ շրջափակման մեջ

Արփինե Խաչատրյանը «Այսօր հանուն վաղվա» մշակութային ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 10-ին մեկնել է Արցախ և հազարավոր մարդկանց նման հայտնվել շրջափակման մեջ:  Ասում է՝ նախընթաց շաբաթը հուշում էր, որ անակնկալ դեպքեր կարող են տեղի ունենալ, քանի որ ադրբեջանցիները կարճատև փակել էին ճանապարհը, սակայն ինչպես նա, այնպես էլ ծրագրի շրջանակներում ազգային պարը ներկայացնող մյուս երեք մասնակիցները որոշել էին, […]

The post «Մեր խիղճն ավելի հանգիստ է, քանի որ դժվարությունները կիսում ենք արցախցիների հետ». Հայաստանից Արցախ՝ շրջափակման մեջ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Արփինե Խաչատրյանը «Այսօր հանուն վաղվա» մշակութային ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 10-ին մեկնել է Արցախ և հազարավոր մարդկանց նման հայտնվել շրջափակման մեջ: 

Ասում է՝ նախընթաց շաբաթը հուշում էր, որ անակնկալ դեպքեր կարող են տեղի ունենալ, քանի որ ադրբեջանցիները կարճատև փակել էին ճանապարհը, սակայն ինչպես նա, այնպես էլ ծրագրի շրջանակներում ազգային պարը ներկայացնող մյուս երեք մասնակիցները որոշել էին, որ չպետք է հետ կանգնեն իրենց նախագծի իրագործումից։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ուղիղ մեկ ամիս է՝ փակ է՝ ադրբեջանցի բնապահպաններ ներկայացող խմբի կողմից։ Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջև։

«Մենք նախազգում էինք, որ կարող են անսպասելի իրավիճակներ տեղի ունենան, որովհետև մինչև մեր գալն էլ ինչ-որ պրոցեսներ էին ընթանում, բայց որոշեցինք գալու որոշումը փոփոխության չենթարկել, քանի որ մեր խմբի անդամներով բոլորս էլ վստահ ենք, որ Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն չպետք է փակ ճանապարհներ լինեն, թշնամու ցանկությունն էլ հենց դա է, որ մեր անցուդարձը սահմանափակի։ Այդ պատճառով որոշեցինք, որ ինչ էլ պատահի, ծրագիրն իրականացնենք»,- «Մեդիալաբին» պատմում է 30-ամյա Արփինեն։

Ծրագրի շրջանակներում «Նաիրի» ավանդական պարախմբի մի քանի անդամները, այդ թվում նաև՝ Արփինեն, Արցախ էին եկել ազգային պարի վարպետաց դասեր անցկացնելու:

Արփինե Խաչատրյանը Արարատի մարզի Այգեզատ համայնքից է։ Այնտեղ համահիմնադրել է «Կորիզ» երիտասարդական կենտրոնը։ 

Միաժամանակ աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում, որտեղ աշխատակիցների մասնակցությամբ «Նաիրի» ավանդական պարի խումբն է ձևավորվել։

Շրջափակման լուրն Արփինեին և պարախմբի մյուս անդամներին խուճապի չի մատնել, Արփինեն ասում է՝ չնայած հարազատներն անհանգստանում են՝ արդյոք սնունդ ունե՞ն, արդյոք ամեն ինչ կարգի՞ն է, սակայն իրենք ավելի հանգիստ են՝ Արցախում լինելով և կիսելով արցախցիների դժվարությունները։

«Արցախում 120 հազար մարդ կա, ինչպես իրենք, էնպես էլ մենք։ էստեղ բոլորը նույն կարգավիճակում են, մենք մյուսներից ավելի լավը չենք, եթե էսպես է ստացվել, պետք է էստեղի ժողովրդի հետ էդ դժվարությունները կիսենք։ Մեր խիղճն ավելի հանգիստ է, քանի որ էդ ամեն դժվարությունները կիսում ենք, քան եթե Երևանում լինեինք։ Միակ բանը, որ տանջում է, հարազատների կարոտն է և շփման երկարատև դադարը»,- նշում է նա։

Արփինեն խմբի մյուս անդամների հետ Ստեփանակերտի հյուրատներից մեկում են իջևանել, նախաճաշում են հյուրատանը, ճաշն ու ընթրիքն էլ՝ այն ֆուդկորտերում, որոնք բաց են: Բոլորի պես իրենք էլ են սննդի պաշար հավաքել, ձվի, պանրի համար հերթ են կանգնում, ու հաճախ հերթն այդպես էլ իրենց չի հասնում։

Արփինեի խոսքով՝ ինչպես սննդի, այնպես էլ այլ դժվարություններ հաղթահարելի են: Խմբի երեք անդամները, որ իրենց հետ նոութբուք են բերել, արդեն սկսել են աշխատել ինտերնետի հասանելիություն ունեցող գրասենյակից, իսկ Արփինեն դեռ արձակուրդում է, սակայն ասում է՝ եթե շրջափակումը երկարի, ինքն էլ պետք է նոութբուք ձեռք բերի և սկսի աշխատել։

Արփինեն ասում է՝ տրամադրված են բոլորի հետ նման դժվարությունների միջով անցնելու, միայն թե այս փորձությունը ի վնաս հայրենիքի չլինի: «Մեր միակ մտահոգությունը ոչ էնքան էսօրվա կամ վաղվա սննդի հարցն է, այլ որ էս ամեն ինչը վերջանա մեր հայրենիքի համար առանց ցավոտ զիջումների»,- նշում է Արփինեն։

Արփինեն ասում է՝ փորձում է լավատես լինել և դժվարին իրավիճակում էլ լույս գտնել։ Նրա խոսքով՝ շրջափակման մեջ հայտնվելը նաև շատ դրական հանգամանք եղավ Արցախում երկարատև լինելու, արցախցիների հետ շփվելու, տեսնելու և զգալու նրանց սրտաբացությունն ու բարյացկամությունը։

«Ինձ դուր է գալիս Ստեփանակերտում երկար քայլել, հիանալի հնարավորություն է արցախցիների մեջ լինելու, շփվելու։ 

Մեր նկատմամբ էլ շատ սրտաբաց են, երբ իմանում են, որ եկել ենք ու մնացել ենք էստեղ շրջափակման հետևանքով, բոլորն օգնություն են առաջարկում, իրենց տուն հրավիրում։ Հյուրատանն էլ, որտեղ ապրում ենք, մեզ լրացուցիչ արտոնություններ են տալիս, օրինակ՝ լվացքատնից օգտվելու»,- ասում է Արփինեն ու նշում, որ ազատ ժամանակ այցելում են հին ծանոթներին, երեխաների համար վարպետաց դասերը շարունակում։ 

Արփինեն ասում է՝ միմյանց հույս ստալով, դժվարությունները կիսելով սպասում են իրավիճակի դրական հանգուցալուծմանը։

«Իրար հույս ենք տալիս, որ փորձությունը լավով կավարտվի՝ առանց տարածքային զիջումների»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am

The post «Մեր խիղճն ավելի հանգիստ է, քանի որ դժվարությունները կիսում ենք արցախցիների հետ». Հայաստանից Արցախ՝ շրջափակման մեջ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Юлия Миронова стала VIP-участником форума THE TRENDS 2.0

«СВЯТОЙ ЛЕНИН» легально изготавливает армии и спецслужбы. 6 серия. СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.

Международный День защиты детей вместе с LES Art Resort и КидБург

Процентов — максимум: «Выберу.ру» подготовил рейтинг лучших вкладов на полгода в мае 2024 года

Музыкальные новости

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 5 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.

Футбольный фестиваль «ЦСКА — все сюда!» пройдет в Домодедове

Уссурийский ЛРЗ расширяет форматы промышленных экскурсий на предприятие

Спортсмены Улан-Удэнского ЛВРЗ стали победителями региональной спартакиады

Новости России

ЗАКОН и ПОРЯДОК

Все площадки фестиваля «Рыбная неделя» оформили в морской тематике

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о суверенной финансовой системе в России

В Москве 1 июня стартует чемпионат по игре «Камень, ножницы, бумага»

Экология в России и мире

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”

Глава Реутова проверил содержание территории города

Правильная эксплуатация грузовых шин позволит продлить срок их службы

Спорт в России и мире

Кецманович отказался от борьбы в игре с Медведевым на "Ролан Гаррос"

Касаткина о романе Синнера и Калинской: рада, больше ничего не хочу говорить

Елене Рыбакиной поставили неожиданный «диагноз»

Надаль пропустит Уимблдон из-за желания сыграть на Олимпиаде

Moscow.media

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

ТСД SAOTRON RT-T50: высокопроизводительный терминал сбора данных промышленного класса

В Арамиле возбудили уголовное дело из-за "дома-монстра", в котором продолжают жить люди

Завершен монтаж пролетного строения моста через Волгу на обходе Твери







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *