Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա` ռազմական կամ դիվանագիտական, Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին․ Միրզոյան
Անշուշտ, ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից հստակ հայտարարություններն ու տրված ամեն քվեն՝ հօգուտ հիշյալ մարդասիրական խնդիրների լուծմանը: Ձեր ձայնը լսվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Հուսով եմ, որ այն լսվել և հաշվի է առնվել նաև Բաքվում: Ես իրապես հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանի օրինակով եվրոպական մյուս կառույցները ևս Հարավային Կովկասին վերաբերող հարցերում կդրսևորեն բավարար համարձակություն և արդարություն: