Ըմբշամարտի ԵԱ․ Այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի երկու ներկայացուցիչ։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ ու այսօր կպայքարի ԵԱ 6-րդ չեմպիոնության համար։ Կիսաեզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ։ ԵԱ-ի եզրափակիչում Ալեքսանյանը …
The post Ըմբշամարտի ԵԱ․ Այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ appeared first on ԳԱԼԱ.
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի երկու ներկայացուցիչ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ ու այսօր կպայքարի ԵԱ 6-րդ չեմպիոնության համար։
Կիսաեզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ։
ԵԱ-ի եզրափակիչում Ալեքսանյանը կգոտեմարտի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ:
Մեր մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Ղարիբյանը երեկ համառ պայքարում կիսաեզրափակիչում զիջեց Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին։
The post Ըմբշամարտի ԵԱ․ Այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ appeared first on ԳԱԼԱ.