Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահանջելու դերակատարներից՝ հնչեցնելու հստակ գնահատականներ, ձեռնարկել քայլեր. պետնախարար
Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության պետնախարարի հայտարարությունում: