«Հայկական կողմերը, ՌԴ-ի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ, պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն»
Հայկական կողմերը Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին: «Բաքվի բարբարոսական վարչախմբի տելեգրամյան ալիքների կողմից տարածվել է տեսանյութ, համաձայն որի, ի պատասխան Հայաստան-Արցախ ճանապարհի կամրջի մոտակայքում թշնամու տեղադրած …
The post «Հայկական կողմերը, ՌԴ-ի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ, պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն» appeared first on ԳԱԼԱ.
Հայկական կողմերը Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
«Բաքվի բարբարոսական վարչախմբի տելեգրամյան ալիքների կողմից տարածվել է տեսանյութ, համաձայն որի, ի պատասխան Հայաստան-Արցախ ճանապարհի կամրջի մոտակայքում թշնամու տեղադրած «անցակետի», Արցախի Հանրապետությունից բռնազավթված Շուշի քաղաքի մերձակայքում ռուս քաղաղապահներն արգելափակել են բաշիբոզուկների շարժը։
Սա ուղղակի ցուցիչ է այն բանի, որ ռուսական կողմը շահագրգիռ է Հայաստանի և Արցախի միջև անարգել հաղորդակցությամբ և փորձում է իրական հակաքայլեր ձեռնարկել։
Հաշվի առնելով սա, այս հարցում հայկական կողմերը ևս Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն։
Դա, դիցուք, կարող է լինել թշնամական բաշիբոզուկների «անցակետը» հատուկ գործողությամբ հօդս ցնդեցնելը, որից հետո ռուս խաղաղապահներն արագորեն կարող են անցնել իրենց անմիջական խնդրի կատարմանն, այն է՝ կողմերի միջև թույլ չտալ բախում և ուղղակիորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն արդեն իսկ առանց «անցակետ» ճանապարհի այդ և մնացյալ հատվածներում»,- գրել է նա։
The post «Հայկական կողմերը, ՌԴ-ի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ, պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն» appeared first on ԳԱԼԱ.