Որքա՞ն գումար է պահանջում «Կրասնոդարը» Սպերցյանի տեղափոխության համար
Ռուսական «Կրասնորդարը» պատրաստ է 18 միլիոն եվրոյով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը, հայտնում է SportItalia-ն: 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են իտալական ակումբներ «Ինտերը», «Սասուոլոն» և «Ֆիորենտինան», սակայն գլխավոր հավակնորդն Ամստերդամի «Այաքսն է»: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Հայ կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել …
The post Որքա՞ն գումար է պահանջում «Կրասնոդարը» Սպերցյանի տեղափոխության համար appeared first on ԳԱԼԱ.
Ռուսական «Կրասնորդարը» պատրաստ է 18 միլիոն եվրոյով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը, հայտնում է SportItalia-ն:
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են իտալական ակումբներ «Ինտերը», «Սասուոլոն» և «Ֆիորենտինան», սակայն գլխավոր հավակնորդն Ամստերդամի «Այաքսն է»:
Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Հայ կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ Սպերցյանը 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Նա նաև ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։
The post Որքա՞ն գումար է պահանջում «Կրասնոդարը» Սպերցյանի տեղափոխության համար appeared first on ԳԱԼԱ.