Կանտեն բելգիական ֆուտբոլային ակումբ է գնել
Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան, Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» նորեկ Նգոլո Կանտեն դարձել է բելգիական ակումբի սեփականատեր: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:
Ֆրանսիացին Բելգիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ռոյալ Էկսելսիոր» ակումբը ստացել է առանց պարտքերի: Գործարքի արժեքը չի հրապարակվել:
Ավարտված մրցաշրջանում «Ռոյալ Էկսելսիորը» դուրս էր մնացել Բելգիայի երկրորդ դիվիզիոնից՝ զբաղեցնելով 12-րդ տեղը:
The post Կանտեն բելգիական ֆուտբոլային ակումբ է գնել appeared first on ԳԱԼԱ.