Չելսին բանակցություններ է վարում իր նախկին պաշտպանին հետ բերելու համար
«Չելսին» բանակցություններ է վարում իր նախկին պաշտպանին հետ բերելու համար։ Այս մասին գրել է Daily Mail-ը։
«Սաութհեմթոնի» աջ եզրային Տինո Լիվրամենտոն լոնդոնյան ակումբի սան է, «Սրբերի» մոտ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը 8 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց, որը ներառում էր նաև հետագա վաճառքից տոկոս:
Այժմ նավահանգստային քաղաքի ակումբը 38 միլիոն ֆունտ ստեռլինգի արժեք է դրել խաղացողի տրանսֆերի համար, վերջին շաբաթվա ընթացքում մերժում է «Նյուքասլ Յունայթեդի» առաջարկները:
«Նյուքասլն» ի սկզբանե առաջարկել էր 12 միլիոն ֆունտ, բայց վերջին օրերին իր առաջարկը բարձրացրել էր մինչև 21 միլիոն ֆունտի: