Վրաստանում նպաստառուների թիվն ավելացել է
Վրաստանում մինչև 16 տարեկան 230 հազար 865 երեխա 200 լարի կենսապահովման նպաստ է ստանում, սոցիալական ծառայությունների գործակալության հունիսի պաշտոնական տվյալներն են։ Վերոնշյալ թիվը կազմում է այս տարիքի երեխաների 28%-ից ավելին, փոխանցում է publika.ge-ն։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ մինչև 16 տարեկան յուրաքանչյուր չորրորդ երեխան ստանում է ապրուստի նպաստ։