Դնեպրում հրթիռակոծվել է բնակելի բարձրահարկը և անվտանգության ծառայության շենքը
Ռուսաստանի Զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Դնեպրի վրա՝ վնասելով բնակելի բարձրահարկը և Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը, հայտնում է BBC-ին։ Բազմահարկ շենքի վերին հարկերի բազմաթիվ բնակարաններ ավերվել են։ Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնել են, որ բուժօգնության է դիմել 3 մարդ: Սակայն, դատելով դեպքի վայրում նկարահանված կադրերից, շենքի ավերածությունները զգալի են եղել, ուստի տուժածների թիվը կարող է ավելի …
The post Դնեպրում հրթիռակոծվել է բնակելի բարձրահարկը և անվտանգության ծառայության շենքը appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանի Զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Դնեպրի վրա՝ վնասելով բնակելի բարձրահարկը և Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը, հայտնում է BBC-ին։
Բազմահարկ շենքի վերին հարկերի բազմաթիվ բնակարաններ ավերվել են։ Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնել են, որ բուժօգնության է դիմել 3 մարդ:
Սակայն, դատելով դեպքի վայրում նկարահանված կադրերից, շենքի ավերածությունները զգալի են եղել, ուստի տուժածների թիվը կարող է ավելի շատ լինել։
Ավելի ուշ Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ 4 տղամարդ և 77-ամյա մի կին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հրթիռակոծության ժամանակ տուժել է նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։
The post Դնեպրում հրթիռակոծվել է բնակելի բարձրահարկը և անվտանգության ծառայության շենքը appeared first on ԳԱԼԱ.