Հայաստանի հզորացման միակ գրավականը պետություն-ամրոցի կառուցումն է, իսկ ամրոցում պետք է լինի ռազմականին մոտ կազմակերպվածություն․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Տարատեսակ և հաճախ կասկածելի մշակութային բովանդակությամբ համերգները, փառատոնները և հրավառությունները մեզանում խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում առ այն, թե Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության կենսական խնդիրն, իբր, լուծված է, և կարելի է զբաղվել խրախճանքով։ Հանրային լայն մակարդակում սա բթացնում է ազգային դիմադրողականությունը, քանզի ստեղծում է իրականությունը մոռացնելուն և այն հօգուտ