Եթե Եվրամիությունը այս պահին քայլեր չձեռնարկի, դա Ադրբեջանին իր թշնամական քաղաքականությունը շարունակելու հնարավորություն կտա, այդ թվում, նաեւ՝ Հայաստանի տարածքում
Եվրոպայի խորհրդարանում «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո եւ Հայաստանին սպառնացող վտանգների պահպանումը» թեմայով քննարկմանը իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել, ինչի մասին նախազգուշացնում էին։ Նրա խոսքով, թեեւ Հայաստանը մեկ անգամ չէ, որ դիմել է եվրոպային, վերջինը մեջքով է շրջվել, երբ Բաքուն անօրինական կերպով փակում էր Լաչինի միջանցքը։ «Նույնիսկ