«Բացեցի մեղադրական եզրակացությունս, տեսա, որ իմ անվան փոխարեն այլ մարդու անուն-ազգանուն է գրված»․ Արթուր Համբարձումյան
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Արթուր Համբարձումյանը, որին մեղադրանք է առաջադրվել նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակային վիրավորելու համար, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ իրեն հանձնել են այնպիսի մեղադրական եզրակացություն, որտեղ իր անվան փոխարեն որոշ տեղերում ուրիշ մեղադրյալի անուն-ազգանուն է գրված (տես փաստաթղթում)։