Ֆրանսիան կփակի իր դեսպանատունը Նիգերում՝ հակաֆրանսիական տրամադրությունների աճի պատճառով
Ֆրանսիան որոշել է փակել իր դեսպանատունը Նիգերում՝ «նորմալ գործելու» անկարողության պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Նիգերում հուլիսյան հեղաշրջումից հետո հակաֆրանսիական տրամադրությունների աճ է գրանցվել, ինչի պատճառով դիվանագիտական առաքելությունը «չի կարող նորմալ գործել»։
«Հաշվի առնելով այս իրավիճակը՝ մենք որոշել ենք փակել մեր դեսպանատունը»,- ասել է աղբյուրը։