Դեսպան Տոլմաջյանը բարձր է գնահատել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի և նախագահ Պեկրեսի կողմից շարունակական աջակցությունը
Մարտի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև առկա համագործակցությանը, այն խորացնելու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ Դեսպան Տոլմաջյանը բարձր գնահատեց Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի և անձամբ նախագահ Պեկրեսի կողմից շարունակական