ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ցրում է կեղծ լուրերը և անկողմնակալ տեղեկատվություն է տրամադրում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ցրում է կեղծ լուրերը և անկողմնակալ տեղեկատվություն է տրամադրում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։
Այս մասին X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ արդարացնում է իր մանդատը։
Գտնվելով զինված ուժերի շփման գծերին ամենամոտ վայրերում ՝ այն ցրում է կեղծ լուրերը և անկողմնակալ տեղեկատվություն է տրամադրում միջազգային հանրությանը»,- գրել է դեսպանը։
Ավելի վաղ նշել էինք, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն էր տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։
«Ասօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։