«Իրենցից էն կողմ դավաճան կա՞, իրենցից էն կողմ ո՞վ է դավաճանը, ես ուզում եմ իմանամ». Ռուբեն Հայրապետյանը՝ բանակի, պարտության ու դավաճանների մասին
Փոխանցեցինք իշխանությունների վարկածը՝ ներսից դավաճաններ են եղել, 5-րդ շարասյունն է աշխատել՝ նա արձագանքեց. «Ճիշտ են ասում, բա իրենք են, բա իրենցից էն կողմ դավաճան կա՞: Իրենցից էն կողմ ո՞վ է դավաճանը, ես ուզում եմ իմանամ: Էդ որ մեկը մեկի վրա է գցում, թե սա զենքը չտվեց, նա չթողեց կրակենք, կգա մի օր, ապիկար Օնիկին կբերեն, կհարցաքննեն, կպատասխանեն չէ՞ բոլորը: Հլը թող ՊԲ հրամանատարը լիներ Մնացականյան Լյովան, տեսնեմ ճեղքում անելո՞ւ էին, տեսնեմ՝ կարա՞ր մեկը Լյովային ասեր՝ նահանջ տուր: