Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների բացերը, զուգորդված նրա մոտ հետևողական ռազմավարության բացակայության և իռացիոնալ որոշումների կայացման հետ, Հայաստանը մտցրել են ներկայիս դժվար կացության մեջ: Հայաստանը մեկ մարդու շոու է, և հենց մեկ մարդը պետք է պատասխանատվություն կրի անհաջողությունների և կորուստների համար։ Այս մասին գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով երկրի շուրջ ստեղծված իրավիճակին։