«Գոյ»-ը Ակադեմիական թատրոնին կցելու ցանկությունը, կարծում ենք, նվազ ուսումնասիրված նախագիծ է և չի բխում թատրոնների արդյունավետ կառավարման սկզբունքներից. բաց նամակ Փաշինյանին
Հարգելի պարոն վարչապետ, Բեռլինի և Ստրասբուրգի հայ համայնքները, ծանոթ լինելով Ձեր ժողովրդավարական հայացքներին և նկատելով թատերական արվեստի հանդեպ ունեցած Ձեր բարձր գնահատականը, դիմում են Ձեզ` «Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական գործունեության իրավունքի վերականգնման խնդրանքով։