ԱԺԲ-ն խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը
Այսօր հայտնի դարձավ, որ երեկ ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ, որոնք իրենց տեսակով աննախադեպ են։ Գործող վարչախմբի կողմից կատարված անպատկերացնելի դավաճանական գործողություններով պայմանավորված՝ աննախադեպ ռեպրեսիաների ականատես եղած մեր հանրությանը ռեժիմին հաջողվեց զարմացնել ևս մի աննախադեպ ու անմարդկային գործողությամբ՝ քննիչի որոշմամբ ձերբակալված և ոստիկանական մեքենայով ՁՊՎ տեղափոխվող ձեռնաշղթայված Ս. Վարդանյանին դիմակավորված անձանց