Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ձախողման մեխանիկան․ ինչո՞ւ չի հաջողում ընդդիմությունը

Քաղաքագետները կարող են երկար խոսել և բացատրել հանրության ապատիայի, քաղաքական շրջափուլերի, քաղաքական դաշտում առաջարկի և պահանջարկի համադրության մասին։ Ես, սակայն, խոսեմ քաղաքական դաշտում հույզերի, իսկ ավելի ճիշտ՝ դրանցից մեկի՝ անարդարության զգացումի մասին։  Հայտնի բան է, որ անարդարության զգացումը, ֆինանսական անհավասարությունը չարացնում են մարդկանց և ստիպում պահանջել պատիժ, որը հաճախ քողարկված է «արդարություն» եզրույթի տակ։ Հենց […]

The post Ձախողման մեխանիկան․ ինչո՞ւ չի հաջողում ընդդիմությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Քաղաքագետները կարող են երկար խոսել և բացատրել հանրության ապատիայի, քաղաքական շրջափուլերի, քաղաքական դաշտում առաջարկի և պահանջարկի համադրության մասին։ Ես, սակայն, խոսեմ քաղաքական դաշտում հույզերի, իսկ ավելի ճիշտ՝ դրանցից մեկի՝ անարդարության զգացումի մասին։ 

Հայտնի բան է, որ անարդարության զգացումը, ֆինանսական անհավասարությունը չարացնում են մարդկանց և ստիպում պահանջել պատիժ, որը հաճախ քողարկված է «արդարություն» եզրույթի տակ։ Հենց այս պահանջը, ի թիվս այլնի, թանձրացնում էր մայրաքաղաքի օդը դեռևս 2018 թվականին։ Հենց այս հույզի ալիքի վրա էլ իշխանության եկավ ներկայիս կառավարությունը։ 

Հեղափոխությունը արդարություն (կարդա՝ պատիժ) խոստացավ։ Հետո իհարկե թերակատարեց իր խոստումը։ Այստեղ նշեմ, որ չեմ փորձում վերլուծել իրական քաղաքական գործընթացը։ Խոսքը իրավիճակի այն պատկերի մասին է, որ երևում է մարդկանց աչքին։ Ճի՞շտ է դա, թե՞ սխալ՝ այս հարցին պատասխանելը դուրս է հոդվածի շրջանակներից։ Փաստը մնում է փաստ, որ ժողովրդի պահանջած պատժից փաստորեն իրագործվեց միակը՝ մի խումբ մարդիկ այլևս քաղաքական, իշխող էլիտա չեն։ 

Հետո՝ պատերազմ, պարտություն, ատելության խոսք, սուտ, զրպարտություն, ցեխ և շիշ շպրտոցի․․․ մի խոսքով՝ ամեն ինչ խառնվեց իրար, հանրությունը թևաթափ եղավ, հոգնեց, սպառվեց և խոր քուն մտավ։ 

Այդուհանդերձ նորից ու նորից ընդդիմությունը, ամենատարբեր ձևաչափերով, փորձում է մարդկանց ոտքի հանել։ Հաճախ այդպես էլ գրում են՝ ՈՏՔԻ։ Բայց լայն զանգվածները ոտքի չեն ելնում։ Ինչո՞ւ։ 

Ի թիվս այլ, բազմազան պատճառների, իմ դիտարկմամբ, այստեղ իր դերն է խաղում անավարտ պատիժը։ 

Միտումնավո՞ր էր այդպես ստացվել, թե՞ օբյեկտիվ պատճառների համադրությամբ, բայց նախկին էլիտան փաստացի ստացել էր մի հասարակություն, որը իր նկատմամբ զգում էր ցասում և ատելություն։ Այսպիսի սուր զգացումները օդից չեն իջնում։ Դրանք, որպես կանոն, սոցիալական վիճակի, սուր անհավասարության զգացումի արդյունք են։ 

Խնդիրն այն է, որ պատիժը ոչ միայն բավարարում է տուժած կողմի արդարության զգացումը, այլ նաև հնարավորություն տալիս «հանցագործ» կողմին մաքրել սեփական ձեռքերը։ Պատիժը կրած և իր մեղքերն ընդունած մարդը կարծես մաքրվում է իր արածից։ Նրան ներում են, նոր հնարավորություն տալիս։

Նախկին իշխանությունները գուցեև պատժվեցին՝ կորցնելով իրենց դիրքերը, բայց քանի դեռ նրանք հրապարակավ չեն գիտակցել և չեն ընդունել իրենց սխալները, որևէ ցասման ալիք բարձրացնելու նրանց բոլոր ջանքերը, ներկայիս իշխանությունների թեթև, շաաատ թեթև հարվածով, կհավասարվեն զրոյի։ 

Տեսեք՝ ինչ են առաջարկում այսօրվա ընդդիմադիր շարժումները հանրությանը։ Ասում են՝ ոտքի, քանի դեռ ամբողջը չի հանձնել։ Իսկ եթե իշխանափոխություն լինի, իրենք ինչպե՞ս չեն հանձնելու, չեն հստակեցնում։ Դժվար հնարավոր լինի ադրբեջանական բանակի դեմ փողոց փակել։ Չի ասվում նաև, թե ինչ է արվելու ընդհանրապես անվտանգության խնդրի հետ։ Կան կասկածներ, որ երևի կփորձեն խոսել Մոսկվայի հետ։ Այն Մոսկվայի, որին Բաքուն թեթև ձեռքով դուրս հրավիրեց Արցախից։ Կարելի է իհարկե երկար բացատրել, որ դա Երևանի և նրա տկար դիվանագիտության հետևանքն է։ Բայց ժողովուրդը նման մանրուքների չի նայում։ Գետնի վրա ուժեղ է նա, ով կանգնում է։ Թույլ է նա, ով գնում է։ Անկախ պատճառից։ Եվ կրկին վերադառնում ենք ընդդիմությանը՝ ինչ է արվելու։ Ոչինչ չի ասվում։ Ես չգիտեմ, գուցե կան մտքեր և պատկերացումներ, բայց բաց աղբյուրներում դրանք չեն հրապարակվում։ 

Իսկ ի՛նչ է փաստացի առաջարկվում հանրությանը։ Պատիժ։ Եկեք ոտքի կանգնենք և պատժենք ներկա իշխանություններին։ Նրանց անգրագիտության, տկարության, երկրի նկատմամբ վատ վերաբերմունքի, փնթիության և այլ տհաճ գործողությունների ու վարքի համար։ Բայց այս ամենն արվում է սեփական սխալների գիտակցության բացարձակ անգիտությամբ։ Հակառակը՝ հանրային դաշտում ժողովրդին հրամցվում են նեղացկոտություն, մեղադրանք, որ՝ այ դուք սրանց բերեցիք։ Ու քանի որ Արցախի կորուստը այնքան մեծ հարված է, այս ցավի մեջ մոխրանում և փոքրանում են թալանի ու կոռուպցիայի համար բոլոր մեղադրանքները։ Եվ հենց այստեղ է թաքնված, ըստ իս, ընդդիմության ձախողման հիմնական, առնվազն հուզական արմատը։ Այն հակահարված է հասցնում Արցախով։ Հակահարվածն իրոք ուժեղ է, և սկսվում են լռությունն ու ապատիան։ 

Հնարավո՞ր է արդյոք մարդկանց համախմբել՝ կռիվ տալով սեփական ժողովրդի հետ։ Չգիտեմ։ Սեփական մեղքը չընդունելու այս միջավայրում փաստորեն հասարակ քաղաքացին ընդդիմությունից հիմա լսում է հետևյալ ուղերձը՝ ոտքի կանգնիր, վատ է լինելու, բայց գոնե մեր օգնությամբ կպատժենք պարտության պատասխանատուին։ 

Ինչպես է այս ուղերձը տեղավորվում մարդկանց գլխում։ Ժամանակին քեզ համար վատ էր, իսկ մենք լավ էինք։ Հիմա թե դու, թե մենք գտնվում ենք վատ վիճակում։ Ոտքի։ Եթե հաջողենք, դու, միևնույն է, կգտնվես վատ վիճակում, իսկ մենք կրկին կտեղավորվենք լավ դիրքերում։ Քեզ էլ կտանք հատուկ նվեր՝ արդարության զգացում։ Դու պատժել ես պարտության խորհրդանշանին։ Չէ, հետո հաղթանակներ և լավ կյանք չեն լինելու։ Քեզ համար, միևնույն է, շատ երկար վատ է լինելու․․․

Իսկ նախկին սխալները չընդունելը կասկածի տեղիք է տալիս, որ ընդդիմությունը, իշխանության գալով, շարունակելու է նախկին ձևով աշխատել։ Ավելին՝ ժողովրդին ուղղված այսքան մեղադրանքները տեղիք են տալիս վախենալու նաև վրեժից ու այնպիսի պայմանների ստեղծումից, որ էլ երբեք որևէ ընդդիմադիր ալիք չբարձրանա։ 

Նիկոլ Փաշինյանը երբ խոստանում էր պատիժ, ավելացնում էր նաև, որ երկրում մեղրի գետեր են հոսելու։ Այն ժամանակ նման պատրանք ստեղծելու հնարավորություն կար։ Հիմա՝ ոչ։ 

Եթե դիտարկենք իրավիճակը հուզական տեսանկյունից՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, եթե իրոք ուզում է հաջողել։ Պետք է ներողություն խնդրի։ Ոչ օդի մեջ։ Կետ առ կետ գրի առնի իր իսկ սխալները։ Նշի, որ արել է էս ու էս, և շատ զղջում է, ներողություն է խնդրում։ Ինչ պետք է անի հաջորդիվ՝ աշխատի սոցիալ-տնտեսական խնդիրների ուղղությամբ։ Բարձրաձայնի անհավասարության հարցը։ Նախաձեռնի սոցիալական ծրագրեր ու օրենքներ։ Ու երբեք, երբեք, երբեք չմեղադրի հանրությանը, չստորացնի ընտրողին, չնեղացնի գործած սխալների համար։ Ու այդ ժամանակ, երբ իր շուրջը կցանի զղջում ու ներում, գուցե հնձի համերաշխություն։ Որը թերևս իրական քաղաքական փոփոխությունների հողը մշակելու համար ամենակուռ գութանն է։ 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am

The post Ձախողման մեխանիկան․ ինչո՞ւ չի հաջողում ընդդիմությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

FAW усиливает позиции на российском рынке: компания откроет ещё 24 салона и планирует продать 10 000 машин

В 90 парках Подмосковья отпразднуют День флага России

В Москве вынесен приговор главе преступного сообщества Молокоедову

Житель Московской области зарубил топором 86-летнего дедушку

Музыкальные новости

LISA FM Александр Белоносов выпустил альбом «Родина Сердца: Дневник Психолога»

Юлия Пересильд, московский Театр на Таганке, ММОМА – участники 3-его фестиваля «Территория. Красноярск» раскрывают грани современного искусства

В Санкт-Петербурге прошел Кубок ПМЭФ по конкуру

«В девять лет я уже был очень любвеобильным». Актер Михаил Богдасаров вспомнил детство в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3  

Новости России

Подмосковье представит стенд на российском туристическом форуме «Путешествуй!»

С 12 по 16 июня на ВДНХ пройдет IV Российский туристический форум «Путешествуй!»

Ремонт шести подъездов в Мытищах завершится до конца июня

Обещавшего вылечить аутизм врача обвинили в выкачке денег

Экология в России и мире

Адские цены на Сочи и Анапу заставили российских туристов найти новые пути экономии

Можно ли прожить без музыки? Дискуссия протагонистов музыкального бизнеса

Таджикистан

Парадоксы двойного стандарта

Спорт в России и мире

Джокович обратился к Алькарасу после победы на «Ролан Гаррос»

Зверев и Рууд не пожали друг другу руки после полуфинала «Ролан Гаррос» – из-за проблем с желудком у норвежца

Тарпищев о Медведеве и Рублеве: без травм сыграют в Париже лучше, чем в Токио

В России заговорили о Елене Рыбакиной после смены теннисисткой гражданства

Moscow.media

Быстро как. У хуситов появилась гиперзвуковая "Палестина". Наши подвезли?

Торговые настольные электронные весы CAS PR-15P

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Соцфонд выдал проактивно 3,2 млн сертификатов на материнский капитал

Захарова: армянам - нота, апшеронцам – «да»







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *