«Դատավորը չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանիքի անդամները, սոցիալական կամ այլ տիպի հարաբերությունները ոչ պատշաճ ձևով ազդեն դատավորի գործառույթների իրականացման հետ կապված իր գործողությունների, իր կողմից կայացվող դատական ակտերի վրա»
Վերջին օրերին մի քանի լրագրողներ ու փաստաբաններ տարակուսել էին, որ Դատական դեպարտամենտը հերքել էր այն, որ գործող դատավորի որդին է բռնություն կիրառել լրագրողի հանդեպ: Նրանց անհանգստացրել էր, որ Դատական դեպարտամենտին մտահոգել է դատական իշխանության հեղինակությանը առնչվող ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը: Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ, ինչը վկայում