Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր և քննությանը հետաքրքրող այլ իրեր, հարցաքննվել են մեկ տասնյակից ավել վկաներ, կատարվել են առգրավումներ, վերցվել նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։