Ինքն էր ասում՝ Սերժը դավաճան է, Լևոնն էլ հետը, որովհետև Լավրովի պլանին դեմ չեն, որովհետև այն ընդունելը կապիտուլյացիա է, ոնց թե խաղաղության դիմաց հողեր տանք. «ՉԻ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արցախի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018-ի դրությամբ. «Պետք էր արձանագրել, որ այդ տարածքը, ինչքան կարգավորվում է ԼՂ-ի կողմից, այդքան էլ՝ Ադրբեջանի կողմից, սրա արդյունքով ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում։ ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգում։ Նույնիսկ այս ամենն անելուց հետո պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»: «ՉԻ».