Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-Փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերն առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին: Դրանցում որևէ հստակություն չկա, ուստի մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները: