Հունիսի 17-ին նույնպես գործի քննություն չեղավ, ինչպես հունիսի 7-ին: Սահմանադրական դատարանը երրորդ աշխատակարգային որոշումն ընդունեց՝ «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»: Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ գործի դատաքննությունը հետաձգեց եւ այն նշանակեց 2025 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին: ՀՀ Սահմանադրական դատարանը 2025 թ. մարտի 14-ի որոշմամբ քննության էր ընդունել հայ հասարակական-մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի