ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառումն X սոցիալական ցանցում Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել եմ Թուրքիա կատարած իր կարևոր այցի ժամանակ։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, Հայաստանի արտաքին քաղաքականության համար առանցքային են։