Առիթ եղել է ասելու, որ շուրջ երկու տարի համագործակցում են «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ) և Կանադայի «Գլոբալ-Մեդիկ» («Global-Medic») մարդասիրական կազմակերպությունը։ Օրեր առաջ Երևան էին ժամանել կանադական այդ կառույցի ներկայացուցիչներ Ստեփան Մյուլերը և Մարի Չուկրան, ովքեր Հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի և հոգաբարձության խորհրդի անդամների հետ սննդի օգնություն տրամադրեցին Արցախից բռնի տեղահանված բազմազավակ