Ինչո՞ւ էին ձերբակալվել ընդդիմության աջակիցները. ՆԳՆ-ն լռում է, ընդդիմությունը «քաղաքական հետապնդում» տեսնում
Ընդդիմությունը իր թիմակիցներին բերման ենթարկելն ու ձերբակալելը «քաղաքական հետապնդում» է որակում, ՆԳՆ-ն՝ բացատրական աշխատանք:
Երեկ Հայաստանի տարբեր մարզերից բերման ենթարկված անձինք արդենք ազատ են արձակվել, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ձերբակալությունների ալիքը, ըստ Դանիելյանի, հիմնականում ուղղված էր «Սրբազան պայքար» շարժման աջակիցների և Հայ հեղափոխական դաշնակցության անդամների դեմ:
«Կարող ենք ֆիքսել, որ կոնկրետ թիրախում մենք ենք...