Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) առաջիկա տարիներին Հայաստանի համար ՀՆԱ-ի աճ է կանխատեսում։ Բանկի մակրոտնտեսական կանխատեսման համաձայն՝ 2025 թվականին երկրի տնտեսությունը կաճի 5.5%-ով, 2026 թվականին 5.3%-ով, իսկ 2027 թվականին 5.0%-ով։ Կանխատեսումների վերանայման վրա ազդած գործոնների թվում են նաև ՀՀ կենտրոնական բանկի թարմացված գնահատականները, որն այժմ 5% աճի տեմպը (նախկինի 4–4.5%-ի դիմաց) նորմալ է համարում տնտեսության համար։ […]