Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վերականգնվել է պետությանը պատճառված 400 միլիոն դրամ վնասը. դատախազություն

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն 798 հազար դրամը, որից հետո վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված անձի նկատմամբ ոչ արդարացնող՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասը հատուցելու հիմքով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին:

Նկատի ունենալով, որ քրեական վարույթում առկա են եղել բավարար փաստեր հիշյալ ընկերության տնօրենի կողմից կատարված հանցանքի արդյունքում պետությանը ևս շուրջ 100 միլիոն դրամի չափով վնաս պատճառելու մասին՝ հսկող դատախազի որոշմամբ վերոնշյալ միջնորդությունը մերժվել է:

Արդյունքում՝ նախաքննությամբ ամբողջությամբ վերականգնվել է նաև պետությանը պատճառված 100 միլիոն դրամ վնասը:

2025 թվականի հունիսի 25-ին դատախազի կողմից որոշում է կայացվել ընկերության տնօրենի նկատմամբ չհարուցել հանրային քրեական հետապնդում՝ ոչ արդարացնող՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասը հատուցելու հիմքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

The post Վերականգնվել է պետությանը պատճառված 400 միլիոն դրամ վնասը. դատախազություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *