Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ: Նկատենք, որ ըստ առկա տեղեկությունների, Հովհաննիսյանը կարգալույծ է հռչակվել 2017 թվականին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրության հիման վրա, համաձայն որի՝ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքել