Ռուսաստանի ԱԳՆ-ում «Коммерсантъ» պարբերականի համար մեկնաբանել են իրանական գործարքի միջնորդ երեք եվրոպական երկրների սպառնալիքը՝ վերականգնել մինչև 2015 թվականը Իրանի նկատմամբ գործող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոշտ պատժամիջոցները, եթե Թեհրանը մինչև օգոստոսի 31-ը էական զիջումների չգնա միջուկային ծրագրի հարցում։ «Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի՝ Իրանի նկատմամբ նախկինում չեղարկված ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը (որը կոչվում է snapback) գործի […]