«Օրինակ, Էկոնոմիկայի նախարարը գրառում է կատարում սոցցանցի իր էջում, թե Լարսով անցել է կոնյակով բեռնված 26 մեքենա. բայց դա իրենց շնորհիվ չէ, դա կապ չունի Կառավարության գործադրած ջանքերի հետ։ Գործարարները բացառապես սեփական ջանքերով են այդ խոչընդոտները լուծում։ Միաժամանակ տարօրինակ է նաև, որ գործարարներից որևէ մեկն այդ մասին ծպտուն չի հանում։ Կարծում եմ՝ գործարար հոգեբանություն է՝ չեն ցանկանում աչքի ընկնել։ Փաստն այն է, սակայն, որ Վրաստանի հետ սահմանին առկա խնդիրները մինչև հիմա չեն վերացել»։