«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Այս նախատոնական օրերին Աղդամ վերադարձած բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկը, որն, ըստ ադրբեջանական սոցցանցային որոշ օգտատերերի, ժամանակին ձիաբուծական գործարանի ղեկավարն է եղել, դիմել է Ադրբեջանի նախագահին եւ նրա կնոջը՝ այս երկրի փոխնախագահին, խնդրանքով՝ ժամանակը որ գա, իշխանությունը փոխանցեն իրենց որդուն, մեծ Հեյդարի թոռանը՝ կրտսեր Հեյդար Ալիեւին։