Ինչպիսի՞ն էր 2025 թվականը հայաստանյան քաղաքական կյանքում: Ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք այս տարի: Զրուցել ենք մի խումբ քաղաքագետների հետ, որոնք ամփոփել են տարին: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Խոսելով 2025 թվականի մասին` ես կառանձնացնեի երկու կարեւոր իրադարձություն` օգոստոսին նախաստորագրված համաձայնագիրը եւ իշխանությունների կողմից բացահայտ սանձազերծված պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ: