Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընթացիկ տարվա ամփոփիչ նիստը։ Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նրանց մասնագիտական ներգրավվածությունն ու ներդրումը զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համակողմանի վերլուծության, դրանց բարձրաձայնման, լուծման հնարավոր ուղղությունների մշակման և համապատասխան աշխատանքային առաջնահերթությունների սահմանման գործընթացում։