Եվրոպական ղեկավարները հեռախոսով կզրուցեն Թրամփի և Զելենսկու հետ․ Reuters
Եվրոպական ղեկավարները հեռախոսով կզրուցեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչին։
Գործակալության տեղեկություններով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս կմասնակցի զրույցին։ Հեռախոսազրույցը կանցկացվի դեկտեմբերի 27-ին՝ ԱՄՆ-ում կայանալիք Թրամփ-Զելենսկի հանդիպմանն ընդառաջ։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ դեկտեմբերի 28-ին տեղի կունենա ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։
The post Եվրոպական ղեկավարները հեռախոսով կզրուցեն Թրամփի և Զելենսկու հետ․ Reuters first appeared on MediaLab Newsroom-Laboratory.