«Երևանին պետք է զարգացման ծրագիր։ Երբ մենք գնում ենք տարածաշրջանի մյուս քաղաքներ, տեսնում ենք, որ իրենք առաջ են անցել։ Ես Շիրակացու Ճեմարանում եմ սովորել, և ամեն օր Մասիվ եկել եմ դասի։ Ասեմ տարբերությունը. տարբերությունը մեծ չէ այսօրվա և տասնհինգ տարի առաջվա Մասիվի միջև։ Չկա զարգացման ծրագիր, քաղաքի զարգացման պլան չկա։ Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք»,- այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ՝ Նոր Նորքում շարժման գրասենյակների բացմանը։