Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, արդեն հասել է իր նպատակին, եկեղեցին պառակտել է։ Որպես պատմաբան՝ ես չեմ մտաբերում մի դեպք, որ եկեղեցու եպիսկոպոսները Վեհափառի հրաժարականը պահանջեն։ Շատ են եղել դեպքեր, երբ աշխարհիկ իշխանությունը հոգևոր իշխանության վրա է հարձակվել. Տիրան թագավորը՝ Հուսիկ Վեհափառի դեմ, Պապի և Ներսես Մեծի հակամարտությունը։