Գրեթե 8 տարի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի վարքագիծը սահմանազանցում է այդ պաշտոնի մասին դասական ընկալումները։ Նրա ելույթներում տարեցտարի ցամաքում է վաղեմի, թեկուզ սուղ, ընդհանուր քաղաքական բովանդակությունն ու գերակշռող են դառնում բարոյախոսությունը, պարզունակ աշխարհընկալումը, ինքնանպատակ գեղարվեստական զեղումները։