Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իշխանությունները իրենց վրա բիծ են վերցնում՝ հեռուստաընկերությունը փակելով. Աշոտ Մելիքյանը՝ «Շողակաթի» մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, 2026 թվականի հունվարի 1-ից «Շողակաթ» հեռուստաընկերությունը չի հեռարձակվելու հանրային մուլտիպլեքսում: Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության այս քայլը:

– Ես ափսոսանք եմ հայտնում, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը այլևս չի հեռարձակվելու, այդ առնչությամբ մեր կարծիքը մենք արտահայտել ենք դեռ հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ խորհրդարանը ընդունում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունն առ այն, որ Հանրային հեռարձակողը պետք է ունենա առնվազն ոչ թե երեք, այլ՝ ոչ պակաս քան երկու հեռուստաընկերություն: Մեր մտահոգությունները մենք դեռ այդ ժամանակ արտահայտեցինք, այդ մասով զրուցել ենք նաև ձեզ հետ: 

Ակնհայտ է, որ այս որոշումն ունի քաղաքական ենթատեքստ ու պայմանավորված է իշխանություն-Եկեղեցի հարաբերությունների սրմամբ, ու մեծ հաշվով, հենց այստեղ պետք է գտնել այս որոշման իրական հիմքերը: Երբ սա դիտարկում ենք լրատվամիջոցների գործունեության ազատության տեսանկյունից, իհարկե սա լուրջ խնդիր է, ու ես կասեի, որ սրանով գործող իշխանությունը իր վրա բիծ է վերցնում, որ իրենց օրոք փակվում է հեռուստաընկերություն: Անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի Եկեղեցի-իշխանություն առճակատումը, Հանրային հեռարձակողը ուղղակի պարտավոր է ունենալ այնպիսի մի ալիք, որը հոգևոր, կրթական, մշակութային ու գիտական թեմաներ կլուսաբանի, սա իսկապես Հանրային հեռարձակողի առաքելությունն է: 

– Օրերս Կառավարության նիստում հաստատվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նոր փոփոխությունների մասով ի՞նչ դիտարկումներ ունեք:

-Այս օրենքում ևս թեև որոշ բաներ հստակեցվում են, ավելի հստակ ձևակերպումներ կան այնտեղ, այնուամենայնիվ, այստեղ էլ կան դրույթներ, որոնք խնդրահարույց են տարատեսակ ընկալման ու կիրառման առումով: Հասկանալի է, որ այդ խստացումները, այդ պահանջների հստակեցումները ուղղված են նրան, որպեսզի օտարերկրյա, մասնավորապես ռուսական հեռուստաալիքները իրենց գործունեությամբ չվտանգեն Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական կյանքը, ու դա հատկապես արդիական ու հրատապ է նախընտրական շրջանում: 

Այդ ձևակերպումների տակ կարող են ընկնել նաև տեղական հեռուստաալիքներ, և այդ պահանջների կամայական մեկնաբանմամբ, կիրառմամբ կարող են որոշ խնդիրներ ստեղծվել խոսքի ազատության տեսանկյունից, այնպես որ, կարծում եմ, այս նախագիծը լուրջ քննարկումների կարիք ունի: Այդ նախագիծը կարիք ունի նաև միջազգային փորձաքննության ուղարկելու, այսինքն՝ Եվրոպայի խորհուրդ, Վենետիկի հանձնաժողով և այլն: 

Ես նաև պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ նախագծի գաղափարի ծագման փուլում լրագրողական կազմակերպությունների, մասնավորապես Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ չեն խորհրդակցել, իսկ այս կառույցները մեծ ավանդ ունեն մասնավոր հեռուստաընկերությունների կայացման, զարգացման գործում դեռ 90-ական թվականներից: Հասկանալի չէ, եթե այս կարգի կազմակերպությունների հետ քննարկում չի եղել, ապա ո՛ւմ հետ են քննարկել այս նախագիծը: 

Մենք մեր սեփական նախաձեռնությամբ կներգրավվենք այդ գործընթացում, մեր հայտարարություններով մեր գնահատականը կհնչեցնենք, մեր առաջարկությունները կուղարկենք ու իհարկե պնդելու ենք նաև, որ այդ օրինագիծը միջազգային փորձաքննություն անցնի: 

-Միջազգային պրակտիկայում գոյություն ունե՞ն նման դեպքեր, երբ օրենքով արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։

– Իհարկե կա, և միջազգային պրակտիկան իր կարգավորումներն ունի ու կառաջարկի, ես կարծում եմ, որ այն, ինչ նշեցիք, հասկանալի է ու ընկալելի նաև միջազգային հանրության համար, բայց ձևակերպումները պետք է այնպես լինեն, որ մահակ չդառնան ներքին օգտագործման համար այն պարագայում, եթե որևէ հրապարակում իշխանության քիմքին հաճո չէ: 

– Սա վերաբերում է համացանցայի՞ն հարթակում գործող լրատվամիջոցներին:

– Ո՛չ, սա վերաբերում է բացառապես հեռարձակման ոլորտին: Կարծում եմ՝ այստեղ թյուրըմբռնում կա, թե այսկերպ տեղեկատվական միջավայրը ամբողջովին պաշտպանված կամ մաքրված կլինի, որովհետև մենք շատ լավ տեսնում ենք, որ համացանցային միջավայրը շատ ավելի բազմազան է, նկատում ենք, որ լսարանը ավանդական մեդիայից միգրացիա է կատարում դեպի համացանցային մեդիա, ու, բնականաբար, եթե նմանատիպ փոփոխությունները միտված են իրավիճակի բարելավմանը, ապա դա արդյունք չի ապահովի: 

Հանրօգուտ մեդիամիջավայր հնարավոր չէ ստեղծել միայն հեռարձակվող լրատվամիջոցներով, մենք գիտենք բազմաթիվ համացանցային լրատվամիջոցներ, TV-ներ, որոնք իրենց որակով ու լսարանով ոչ միայն չեն զիջում, այլ նաև գերազանցում են շատ ավանդական լրատվամիջոցների: Նմանատիպ լուծումներով ստացվում է, որ հեռարձակողները բախվում են խտրական մոտեցման։

Ես կասեմ, որ արդեն անցնող տարվա ընթացքում բավականին խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններ են եղել՝ հատկապես հեռարձակման ոլորտին վերաբերող, որոնք պատշաճ հանրային քննարկում չեն անցել։ Այս վերջին փոփոխությունը բավականին փակ ռեժիմով է գնացել, ու հատկանշական է, որ Կառավարության նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի շրջանակում է ընդունվել, այս ամենն իհարկե մտահոգիչ է: 

Մտահոգիչ է նաև խորհրդարանում տիրող իրավիճակը. այնտեղ հավատարմագրված լրագրողների ու պատգամավորների միջև հարաբերությունները հասել են շատ մեծ լարվածության: Իշխանամետ լրատվամիջոցների թղթակիցները մեծ դժվարությամբ են շփվում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչները՝ իշխանականների հետ, ու հաճախ այդ շփումը վերածվում է կոնֆլիկտի: Խորհրդարանը, փաստորեն, դարձել է այդ առճակատման թատերաբեմ, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ սրվել է լրատվական դաշտի բևեռացումը, ու լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը սպասարկում է տարբեր քաղաքական շահեր, ու հանրային շահը երկրորդ պլան է մղված: 

Այս կոնֆլիկտները հանգեցնում են լրագրողների իրավունքների խախտման, գործը հասնում է նաև ֆիզիկական բռնությունների: Մենք հունվարի երկրորդ կեսին կհրապարակենք մեր տարեկան զեկույցը, ու այնտեղ բոլոր փաստերը արտացոլված կլինեն, ու մեր գնահատականները ներկայացված կլինեն: Վիճակն ամենևին էլ բարվոք չէ, ու խիստ կասկածում եմ, որ այս տարվան վերաբերող գնահատականներում միջազգային կազմակերպությունները առաջընթաց արձանագրեն, մտահոգիչ միտումներն ավելի շատ են մեզանում, քան՝ դրականը: 

Հետընթացի միտումներ ունենք խոսքի ազատության ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքի մասով: Բայց պետք է ընդգծեմ, որ եթե ոմանք կարծում են, թե սանձարձակության այն դրսևորումները, էթիկայի խախտումները, որոնք արձանագրում ենք լրագրողների կողմից, խոսքի ազատության դրսևորում են, ամենևին էլ այդպես չէ: Սրանք խոսքի ազատության հետընթաց են, քան խոսքի ազատության դրսևորում: Պառակտված մեդիամիջավայրում ամեն մի կարևոր իրադարձություն, ցավոք, լուսաբանվում է քաղաքական նկատառումներից ելնելով, այսինքն՝ օբյեկտիվության մեծ դեֆիցիտ ենք տեսնում լրատվական դաշտում այդ պառակտվածության հետևանքով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իշխանությունները իրենց վրա բիծ են վերցնում՝ հեռուստաընկերությունը փակելով. Աշոտ Մելիքյանը՝ «Շողակաթի» մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *