Մեր հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ ինչ-որ պահի հենց ԵՄ-ն է այդ հարցը դնելու, քանի որ մի կողմից ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ենք բանակցում, մյուս կողմից մեր տարածքում պահում ենք ռուսական ռազմաբազա, Ազատ Արշակյանը պատասխանեց․ «Մենք չենք կարող նրանց ստիպել, որ հեռանան, մենք այդպիսի տնտեսական, ռազմական, ֆինանսական քաղաքական պոտենցիալ չունենք, որ նրանց վտարենք, նրանց վտարողը պետք է լինեն իր գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն»։