Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա հանգստավայրում հրդեհը խլել է շուրջ 40 մարդու կյանք, վիրավորների թիվը անցնում է 100-ը

Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա գիշերը բռնկված հրդեհը շուրջ 40 մարդու կյանք է խլել, ևս մոտ 115 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել «Le Constellation» բարում, որտեղ մարդիկ հավաքվել էին տարեմուտը նշելու համար, հաղորդում են տեղական իշխանությունները։

Դեպքի ականատեսներից մեկը՝ 16-ամյա Ֆրանսիացի Աքսել Կլավիեն, ասել է Associated Press-ին, որ կարողացել է փրկվել՝ սեղանի օգնությամբ բացելով պատուհանը և դուրս ցատկելով, սակայն իր ընկերներից մեկը զոհվել է, իսկ «մյուս երկուսը կամ երեքը դեռ հետքերով չեն գտնվել»։ «Դեռ շոկի մեջ եմ։ Ես դուրս եկա, փրկվեցի, իսկ մնացածը… ։ Կարևորն այն է, որ կենդանի եմ»,-ասել է նա։

Իշխանությունները դեռ չեն հրապարակում զոհերի վերջնական թիվը․ շարունակվում են զոհերի նույնականացման և նրանց ընտանիքներին տեղեկացնելու աշխատանքները։ Վալե կանտոնի գլխավոր դատախազ Բեատրիս Պիլիոն նշել է, որ հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ, և չի դիտարկվում, որ այն կարող էր լինել դիտավորությամբ կազմակերպված հարձակում։ Նա հավելել է, որ պարզ չէ նաև՝ քանի մարդ է գտնվել ներսում, և հաստատության տարողունակությունը նույնպես ստուգման շրջանակում է։

Ականատեսների վկայություններով՝ ակումբում հրդեհն առաջացել է այն ժամանակ, երբ մատուցողները սեղանների մոտ են մոտեցել շամպայնի շշերով, որոնց վրա ամրացված էին վառվող դեկորատիվ կայծեր։ Կարճ ժամանակում կրակը տարածվել է, փայտյա առաստաղի հատվածը փլուզվել է, և մարդիկ խուճապի մեջ փորձել են դուրս գալ նեղ աստիճանավանդակով և փոքր դռնով։ Ոմանք կարողացել են փրկվել՝ կոտրելով պատուհանները։

«Այս երեկոն պետք է դառնար ուրախության և միասնականության պահ, բայց վերածվեց մղձավանջի»,- հայտարարել է Վալե կանտոնի տարածաշրջանային իշխանության ղեկավար Մաթիաս Ռեյնարը։

Տուժածների մեծ թվի հետևանքով տարածաշրջանային հիվանդանոցում վերակենդանացման և վիրաբուժական բաժանմունքները արագ ձևով լցվել են։ Տեղական իշխանությունները բնակչությանը կոչ են անում առաջիկա օրերին առավել զգույշ լինել, որպեսզի չավելացնեն արդեն գերծանրաբեռնված բժշկական համակարգի բեռը։

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը դեպքը անվանել է «ծայրահեղ ցավալի և ծանր փորձություն», ընդգծելով․ «Այս օրը պետք է լինի աղոթքի, համերաշխության և արժանապատվության օր»։

The post Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա հանգստավայրում հրդեհը խլել է շուրջ 40 մարդու կյանք, վիրավորների թիվը անցնում է 100-ը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *