7 մարզերի 56 բնակավայրեր հոսանքազրկված են եղել, որոշները՝ մոտ 12 ժամ
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» այսօր հայտնել է, որ 7 մարզերի 56 բնակավայրեր հոսանքազրկված են: Տարածած հայտարարության մեջ նշել են, թե պատճառը տեղացած առատ ձյունն է, ու որ «բոլոր հասցեներում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ»։
ՀԷՑ-ի տարածած լուսանկարներում երևում են տապալված հոսանքալարերի մետաղական հենարաններ: Լոռու և Տավուշի մարզերի «Ազատության» զանգահարած բնակավայրերում ասացին՝ անցած գիշեր հոսանք չեն ունեցել: Մի քանիսում առավոտյան,...