Փարիզի դատարանը 10 մարդու մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի նկատմամբ կիբերբուլինգի գործով, մասնավորապես տիկին Մակրոնի գենդերային պատկանելությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կասկածի տակ դնող հայտարարությունների համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։