Բաքուն և Անկարան 15 տարվա ընթացքում 33 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել
«Ապշերոն» հանքավայրը Բաքվից 100 կմ հեռավորության վրա է՝ 500 մետր խորության վրա։
«Օգտագործելով մեր առկա ենթակառուցվածքները՝ այս գազը Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարով կմատակարարենք մեր երկիր», – հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։ Համաձայնագրի իրականացումը կսկսվի 2029 թվականին և կշարունակվի մինչև 2040-ական թվականները։